գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ մասնակցում է Արցախի հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ մասնակցում է Արցախի հակամարտության կարգավորմանը

U.S. President Donald Trump reacts to a question during a news conference in the Briefing Room of the White House on September 27, 2020 in Washington, DC. Trump is preparing for the first presidential debate with former Vice President and Democratic Nominee Joe Biden on September 29th in Cleveland, Ohio. (Joshua Roberts/Getty Images)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն , այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:

«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսե՞լ է երկրների ղեկավարների հետ, թե՞ ոչ»:

Թրամփն ասել է, որ հակամարտության կարգավորման գործում մեծ առաջընթաց են գրանցել,- նշել են լրագրողները:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներն այսօր Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: