գլխավոր Իրադարձային Այս իշխանությունները պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը, և այդ ժամանակը...

Այս իշխանությունները պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը, և այդ ժամանակը հիմա է․ Արման Թաթոյան

Ես այստեղ  եմ որպես ՀՀ քաղաքացի, ձեզնից մեկը, և այստեղ եմ, հատկապես հաշվի առնելով, որ այս հավաքն ինքնաբուխ էր ի պատասխան այն օրհասական վիճակի, որ մենք այսօր ունենք։

Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ ակցիայի ժամանակ ասել է ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Վիճակն իսկապես օրհասական է, այսօր  մենք գտնվում ենք իրական պատերազմի մեջ, անընդհատ մեր տղաները հերոսություն են անում սահմանին, բայց քաղաքական–դիվանագիտական ճակատում մարդ չկա, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի մեր զինվորներին զոհողության ենթարկենք, բայց փոխարենը հետո քաղաքական ու դիվանագիտական ճակատում ոչ մի բան չգտենք։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ այսօրվա վիճակը հենց գործող իշխանությունների կոպիտ սխալների հետևանք է։ Ակնհայտ է, որ այսօրվա գործող իշխանությունները չեն կարող իրականացնել երկրի կառավարումը, անընդհատ, շարունակաբար ձախողումներ են, և ելքը մեկն է՝ նրանք պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը, այդ ժամանակը վճռական է, և այդ ժամանակը հիմա է, որովհետև մենք գտնվում ենք պատերազմի մեջ»,–ասել է Թաթոյանը։

Նա կոչ է արել համախմբվել , որպեսզի հեռացնեն այսօրվա իշխանություններին և ապահվեն երկրի զարգացումն ու հաղթանակը։