գլխավոր Իրադարձային Արամ Վարդևանյանն ընթերցեց Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջին միացած 35 ընդդիմադիր պատգամավորների անունները

Արամ Վարդևանյանն ընթերցեց Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջին միացած 35 ընդդիմադիր պատգամավորների անունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ իրենք սպասել են իշխանական պատգամավորներին, որպեսզի նրանք գան և միանան վարչապետի պաշտոնանկության պահանջին, սակայն նրանցից ոչ ոք չի եկել։

Նա տեղեկացրել է, որ վարչապետին պաշտոնան անելու համար ընդդիմությունն ունի անհրաժեշտ 35 ստորագրությունները և  ընթերցել է ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր 35 պատգամավորների անունները, որոնք ստորագրել են պահանջի տակ։

Վարդևանյանն ասել է, որ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։

Վարդևանյանը նշել է, որ իրենք կշարունակեն մնալ խորհրդարանում։