գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախում նույնպես ինքնաբուխ հանրահավաք է. 168.am

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախում նույնպես ինքնաբուխ հանրահավաք է. 168.am

Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք է իրականացվում՝ ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունից հետո, որով Փաշինյանը հայտարարում էր նոր փաստաթուղթ ստորագրելու, որը կարող է ապահովել Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը։

Արցախցիները հայտարարել են, որ պայքարելու են իրենց իրավունքների, երեխաների ապագայի համար։

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․

«Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից:

Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք:

Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»,- նշել է Հարությունյանը։