գլխավոր Իրադարձային Կառավարության մոտ լարված է. բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են Փաշինյանի հայտարարությունից

Կառավարության մոտ լարված է. բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են Փաշինյանի հայտարարությունից

ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է. բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել։ Նշենք, որ նրանք բողոքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։

Խորհրդարանում Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։

Հավաքվածների շարքերում են ինչպես ուղղակի քաղաքացիներ, այնպես էլ ժամկետային զինծառայողների ծնողներ, որոնց որդիները ներկա պահին դիրքերում են։

«Այս կառավարության հրաժարականն ենք ուզում իրենց գլխավորի հետ մեկտեղ։ Ես ուղղակի եմ եկել այստեղ, իր հայտարարած թղթի ստորագրումից հետո, ուզում էի իմանալ, թե ինչ է կատարվում այստեղ։ Եթե պետք լինի` զոռով կհանենք աթոռից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ակցիայի մասնակից տիկին Կարինեն։

Կառավարության շենքի դիմաց հավաքվել են նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր։