գլխավոր Իրադարձային Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի․...

Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ։

Նա նշեց, որ պետք է ստորագրվի փաստաթուղթ, որը երաշխավոր կլինի։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ ենք,  եթե դրա արդյունքում ՀՀ–ն 29 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես հստակ ասում եմ, այն որոշումը, որն ապահովելու է սա, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ըստ իրեն՝ ինքն իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ։