գլխավոր Քաղաքականություն Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու։

«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ հստակ այս հարցով ունենք քննարկում և ունենք միասնական ըմբռնում՝ այդ թվում, իմ տպավորությամբ, միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին։ Եթե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, որովհետև մենք չենք քննարկում այդպիսի հարց։ Ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը։ Որտե՞ղ է գրված միջանցք։ Ադրբեջանն ասում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի [հայտարարության] 9-րդ կետի համաձայն։ Այդ 9-րդ կետը հրապարակված կետ է։ Ես աշխարհ բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել «միջանցք» բառը 9-րդ կետում»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ 9-րդ կետի իրագործման վերաբերյալ նոր եռակողմ հայտարարություն էր կնքվել 2021 թվականի հունվարի 11-ին, որտեղ նշվել էր, թե 9-րդ կետը ինչ է նշանակում և ինչի մասին է։