գլխավոր Քաղաքականություն Մենք դիրքի խնդիր չենք լուծում, մեր խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․...

Մենք դիրքի խնդիր չենք լուծում, մեր խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

Մարտական գործողությունների նրբություններին՝ դիրքային կորուստներ և այլն, չեմ անդրադառնա, որովհետև մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես, մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, ագրեսորը ՀՀ տարածքից պետք է դուրս գա։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի տարածքը այն տարածքն է, որի վրա Հայաստանը հռչակել է անկախությունը, դա ՀԽՍՀ տարածքն է։ Եթե այդ գիծը չի ճանաչում Ադրբեջանը, այլ հարց է»,- ասաց Փաշինյանը։