գլխավոր Իրադարձային Մենք խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին. պաշտպանության նախարար

Մենք խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին. պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահին որևէ խնդիր չունի ապահովելու բանակի անձնակազմին։ Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` արձագանքելով բանակին աջակցելու ու կամավորականների հավաքագրման հանրային տարբեր նախաձեռնություններին։

«Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին, և խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ եթե քաղաքացիները ցանկություն ունեն ինչ-որ բանով օգնել բանակին, կարող են դիմել ՊՆ–ին։

«Բանակի բոլոր անհրաժեշտ պարագաները ձեռք է բերում ՊՆ-ը»,– ասաց Պապիկյանը։

Նշենք, որ այսօր քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների միջոցով իրականացվում են բանակին անհրաժեշտ պարագաների, այդ թվում` հագուստի, ծխախոտի, զրահաբաճկոնների հավաքման գործընթացներ` սահման ուղարկելու նպատակով։