գլխավոր Քաղաքականություն ՌԴ-ն պարտավոր է միջամտել Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը, այլապես դաշնակիցների հետ...

ՌԴ-ն պարտավոր է միջամտել Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը, այլապես դաշնակիցների հետ մեր ստորագրած պայմանագրերն արժեք չունեն. Զատուլին

Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել՝ համարելով, որ Ռուսաստանը հիմա չի կարողանա աջակցել Հայաստանին։ Այնուամենայնիվ, մեր երկիրը պետք է միջամտի հակամարտությանը` հետևելով կնքված համաձայնագրերին: Այս մասին Радиоточка НСН-ի թելեգրամյան ալիքին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ակնհայտորեն, այս ռազմական գործողությունների նախաձեռնողը եղել է Ադրբեջանը։ Ակնհայտ է նաև, թե ինչու է նա դա անում, և ովքեր են աջակցում նրան այս հարցում։ Ադրբեջանական իշխանությունները, օգտվելով պահից՝ կարծում են, որ Ռուսաստանն այժմ Կովկասի և երկրորդ ճակատի բացման ժամանակ չունի, և (Բաքուն) փորձում է հնարավորինս մեծ օգուտ քաղել պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի ծանր վիճակից», – ասել է Զատուլինը:

Քաղաքական գործիչը նշել է նաև, որ Ռուսաստանը պարտավոր է միջամտել Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը, որպեսզի պահպանի ձեռք բերված պայմանավորվածություններին հետևող երկրի հեղինակությունը։

«Իմ որոշ գործընկերների կարծիքով, որոնք պարբերաբար լոբբինգ են անում արտաքին շահերի համար, Ռուսաստանը հիմա կարիք չունի մտածելու իր դաշնակիցների մասին, որ հայերն իրենք են սխալվում, քանի որ աջակցություն են փնտրում Ֆրանսիայում։ Հետևաբար, մենք պետք է տրամադրենք այդ աջակցությունը, և այդ դեպքում Հայաստանը կարիք չի ունենա օգնություն խնդրելու Փարիզից։ Հիմա հարցն այն է, թե ի վիճակի է արդյոք Ռուսաստանը կատարել իր պարտավորությունները։ Իհարկե, հակամարտության կարգավորման քաղաքական, դիվանագիտական և ցուցադրական միջոցները չեն սպառվել։ Այժմ բազան բերվել է մարտական պատրաստության վիճակի, անհրաժեշտ է վերլուծություն, թե ինչ պետք է ներկայացնել իրավիճակը հրահրողներին։ Մենք պարտավոր ենք ցույց տալ, որ դաշնակից երկրի վրա հարձակումը հղի է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ և մեր երկրի պատասխան արձագանքով։ Հակառակ դեպքում, մեր ստորագրած պայմանագրերն արժեք չունեն։ Սա ինքներս մեր և մեր կնքած պայմանագրերի նկատմամբ հարգանքի հարց է», – եզրափակել է Զատուլինը: