գլխավոր Իրադարձային Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է. ՊՆ

Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է. ՊՆ

Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Ժամը 13։00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը` լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,– նշել է Թորոսյանը։

Նրա խոսքով` հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։