գլխավոր Իրադարձային Լուկաշենկոն կացնով փայտ է կոտորել՝ հայտարարելով, որ Եվրոպային թույլ չի տա սառել...

Լուկաշենկոն կացնով փայտ է կոտորել՝ հայտարարելով, որ Եվրոպային թույլ չի տա սառել (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա, որ ձմռանը Եվրոպան սառի։

«Թույլ չենք տա, որ Եվրոպան սառի, կօգնենք մեր եղբայրներին, միգուցե մի օր էլ նրանք մեզ օգնեն»,- ասել է Լուկաշենկոն տեսանյութում, որտեղ կացնով փայտ է ջարդում:

Տեսանյութը հրապարակվել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության թելեգրամյան ալիքում:

«Եվրոպացիները համար հիմա «եղևնի՞, թե՞ կեչի» ընտրության ժամանակ չունեն: Հիմնական մտահոգությունը, իհարկե, մարդկանց մասին է։ Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա Դուդային և Մորավիեցկին մեռնելու չափ սառել», – ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային և վարչապետ Մատեուշ Մորավեցկուն: