
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ խոսել է Արցախի հակամարտության մասին, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով։
Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»,- հարցին ի պատասխան ասել է Ստոլտենբերգը։