գլխավոր Քաղաքականություն ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահման դեռ չի ժամանել. Պեսկով

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահման դեռ չի ժամանել. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությունը Հայաստան դեռ չի ժամանել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որքանով տեղյակ եմ, դեռ չի ժամանել (ՀԱՊԿ առաքելությունը – խմբ.)։ Որոշումը միայն երեկ ուշ երեկոյան է ընդունվել, այն դեռ պետք է ձևավորվի, պետք է տեղ հասնի», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովը նշել է նաև, որ հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։

«Լարվածությունը միանշանակ պահպանվում է։ Գիտեք, որ երեկ որոշում է կայացվել, որ ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ կմեկնի սահման։ Նրանք պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։