գլխավոր Իրադարձային «Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ»....

«Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ». ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար, այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։

«Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն։

Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը»,- գրել է կոնգրեսականը՝ նշելով, որ շարունակելու է պարբերաբար անդրադառնալ այս հարցին և պաշտպանել հայ ժողովրդի շահերը։