գլխավոր Իրադարձային Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել

Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ԱԺ շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ոստիկանությունից։

«Ղազարյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբեյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,–հայտնել են ոստիկանությունից։

Ղազարյանը ազատ կարձակվի 3 ժամվա ընթացքում։

Նշենք, որ երեկվանից 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու աջակիցները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ և պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ցուցարարների մեջ է նաև Էդգար Ղազարյանը։

Զոհվածների ծնողներն ավելի վաղ հայտարարել էին, որ դիմակավորված անձինք Ղազարյանին ԱԺ շենքի մոտից առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ։