գլխավոր Իրադարձային Ադրբեջանը կրկին սկսել է հրետակոծել Սոթքը. թիրախում խաղաղ բնակիչների տներն են

Ադրբեջանը կրկին սկսել է հրետակոծել Սոթքը. թիրախում խաղաղ բնակիչների տներն են

Այսօր կեսօրից ադրբեջանական զինուժը կրկին սկսել է հրետակոծել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղը։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են գյուղապետարանում, բնակավայրը գնդակոծվում է ծանր հրետանային զինատեսակներից։

«Արդեն ավելի քան 20 րոպե շարունակվում են ինտենսիվ հրետակոծությունները։ Հիմնականում հարվածում են տներին։ Մենք դեռ չենք կարող գնահատել ավերածությունների և վնասների չափերը, գյուղում նաև հրդեհ է, տներ են այրվել»,- հայտնել են համայնքից։