գլխավոր Իրադարձային «Քաղաքացիական պայմանագիրը» հետաձգել է կուսակցության համագումարը

«Քաղաքացիական պայմանագիրը» հետաձգել է կուսակցության համագումարը

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել հետաձգել առաջիկա կիրակի օրը նախանշված համագումարը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԱԺ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Նրա խոսքով, որոշումը պայմանավորված է Հայաստանում ստեղծված իրավիճակով` կապված սեպտեմբերի 12-13–ի գիշերվանից ՀՀ սահմաններին Ադրբեջանի սկսած ագրեսիվ ռազմական գործողությունների հետ։

Նշենք, որ իշխող կուսակցության համագումարը նախանշված էր սեպտեմբերի 18-ին. նախատեսվում էր կուսակցության նոր ղեկավար մարմնի` վարչության ընտրություն։