գլխավոր Քաղաքականություն Ղազախստանում այլ շահեր էին. Եղոյանը` ՀԱՊԿ–ի արձագանքի մասին

Ղազախստանում այլ շահեր էին. Եղոյանը` ՀԱՊԿ–ի արձագանքի մասին

Ղազախստանում այլ շահեր էին, Հայաստանում` այլ։ ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանի դիմումին ՀԱՊԿ արձագանքը,ասել է ՔՊ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան»,– ասել է նա` մեկնաբանելով 2021թ–ի հունվարին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորք ուղարկելու նախադեպը։

Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ–ին պայմանագրի ո՞ր կետով է դիմել` 2-րդ, թե՞ 4-րդ, Եղոյանը չի պատասխանել` առաջարկելով հարցն ուղղել Անվտանգության խորհրդին։

Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ միջազգային արձագանքին` Եղոյանը նշել է, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ–ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։