գլխավոր Իրադարձային Թուլամորթ անձնավորությանը պետք է հեռացնենք, նա պլանավորած պարտության է տանում երկիրը․զոհվածների հարազատները...

Թուլամորթ անձնավորությանը պետք է հեռացնենք, նա պլանավորած պարտության է տանում երկիրը․զոհվածների հարազատները ԱԺ-ի դիմաց են

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց, նրանք պահանջում են հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

Ինչպես գրում է Tert.am-ը, լրագրողների հետ զրույցում զինվորների հարազատներից Եղիշե Զաքունցը նշել է, որ իշխող խմբակցությունից հակասական պատասխան են ստացել հանդիպման հետ կապված։

«Տարօրինակ պատասխան տվեցին, այդպիսի պատասխան դեռ չէի ստացել, ոչ ասացին չենք ընդունի, ոչ էլ ասացին՝ այո, կընդունենք։ Եթե տեսնեն հանրային ճնշում կա, հնարավոր է՝ ընդունեն։ Ինչպես 44-օրյա պատերազմը պլանավորած պարտության տարան, այնպես էլ հիմա պլանավորած պարտության են տանում Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում։ Առաջնահերթ պետք է սրան հեռացնենք, որովհետև իրենց հետ մենք պարտության ենք գնալու։ Պատերազմից հետո ոչ մի կերպ մեր բանակը չզինվեց, բայց այդ ընթացքում բարձրացվեցին պարեկների աշխատավարձերը»,- ասել է նա։

Զաքունցը նշել է, որ Փաշինյանի վրա ճնշում է գործադրվում։

«Թուլամորթ անձնավորությանը, որը չի կարողանում պահել մեր ազգի շահերը, պետք է ստիպենք հեռանա, ղեկը իր ձեռքը պետք է վերցնի մեկը, ով կկարողանա պահել մեր ազգային շահերը, Փաշինյանը անհապաղ պետք է հեռանա»,- նշել է Եղիշե Զաքունցը։