գլխավոր Իրադարձային Նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի. ՔՊ-ական պատգամավոր

Նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի. ՔՊ-ական պատգամավոր

Առավոտվանից ֆեյսբուքում բազմոցի վրա նստած որոշ վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ ԱԺ-ի աշխատանքներին՝ անդրադառնալով քննարկվելիք օրակարգերին: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: 

«Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգը ամիսներ առաջ է ձևավորվում , և մենք չենք շեղվում այդ օրակարգից, եթե անհրաժեշտություն է լինում՝ շեղվում ենք: Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի: Չպետք է մոռանանք, որ այս երկրի խնդիրների մի մասը սկսվեց նրանից, որ ԱԺ-ի գործունեությունը դեռևս 1999-ի թվականին խաթարվեց»,- ասաց նա: 

Վլադիմիր Վարդանյանը նաև ընդգծեց՝ ամեն վայրկյան նրանք աշխատել են միջազգային գործընկերների հետ: