գլխավոր Իրադարձային Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Հիմնական ռազմական գործողություններն Արցախյան ճակատում ընթանում են երեք ուղղություններով` հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան։ Տեղեկությունը  Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի դիվերսիոն խմբերը պարբերաբար փորձում են ներթափանցել, սակայն Արցախի պաշտպանության բանակը կարողանում է չեզոքացնել նրանց։

«Այս պահին հակառակորդի կողմից կա որոշակի մարտավարական փոփոխություն` հիմնականում գրոհում են ոչ թե մեխանիզացված ստորաբաժանումների կազմով` տանկեր և այլն, այլ հետևակային խմբերով»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև հավելել է, որ Արցախի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման չեզոքացման ուղղությամբ այսօր որոշակի հաջողություններ են արձանագրվել։