գլխավոր Իրադարձային Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա. զոհված զինծառայողների հարազատները` Փաշինյանին

Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա. զոհված զինծառայողների հարազատները` Փաշինյանին

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վրդովված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, թե պետք է դադարեցնել սուգը և սկսել հպարտանալ զոհվածներով։

Մասնավորապես, զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, նշել է Sputnik Արմենիայի հետ զրույցում, որ զոհվածների հարազատներն ու ծնողներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել «իշխանությունների ցինիկ հայտարարությունները»։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ ծնողի համար հպարտություն է երեխա կորցնելը, ապա ես շատ ցավում եմ, ցանկանում եմ նրան այն ծնողների կյանքը, որոնց հիմա այստեղ տեսնում եք։ Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա»,- ասել է նա։

Մանասյանն ընդգծել է, որ ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ։ Նա քաղաքացիներին հորդորեց համախմբվել և աջակցել իրենց։ Միաժամանակ նա նշել է, որ մասնակիցներից ոչ մեկը չի ցանկանում ղեկավարել ընդդիմադիր շարժումը, ուստի պահանջում են, որ իշխանության դեմ համախմբվեն և պայքար սկսեն 1–ին, 2–րդ և 3–րդ նախագահները։