գլխավոր Իրադարձային ԱԺ–ն հավանություն է տվել պետական ծառայությունների թվայնացման համար ՀԲ վարկին

ԱԺ–ն հավանություն է տվել պետական ծառայությունների թվայնացման համար ՀԲ վարկին

 Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծառայությունների թվայնացումը շարունակելու համար Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկի մասին համաձայնագրին։ Պետական հատվածի բարեփոխումների 4 փուլի մասին համաձայնագիրն ընդունվել է միաձայն, քվեարկել է 67 պատգամավոր։

«Բիզնեսի հետ ողջ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային ձևաչափով, սակայն բջջային հավելվածների միջոցով այն իրականացնելու հնարավորություն դեռ չկա։ Բիզնեսը բազմիցս հիմնավորել է դրանց արդյունավետությունը, և մենք համաձայն ենք դրա հետ», – հայտարարել է Մուրադյանը։

Առաջարկվում է նաև պարզեցնել էլեկտրոնային ստորագրությունների ստացման և օգտագործման գործընթացը, քանի որ այն տարեկան վճարումներ է ենթադրում` ռեզիդենտների համար տարեկան 3 հազար դրամ, ոչ ռեզիդենտների համար` 10 հազար դրամ։

Բարեփոխումներ են նախատեսվում նաև այլ ոլորտներում, մասնավորապես` ՆԳՆ ապագա տվյալների բազայի ստեղծման աշխատանքների շարունակում, դատական գործերի տեղափոխում թվային ձևաչափի, ինչպես նաև կիբեռհարձակումներից պետական տվյալների բազաների պաշտպանության համար նոր միջոցների սահմանում։