գլխավոր Իրադարձային Տարածքը դիտարկվում է հակառակորդի կողմից. Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհի 2 օջախ կա

Տարածքը դիտարկվում է հակառակորդի կողմից. Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհի 2 օջախ կա

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անտառային հատվածում բռնկված հրդեհից դեռ երկու օջախ կա, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Հայտնել էինք, որ Ջերմուկի անտառներում երեկ հրդեհ էր բռնկվել, որոնք,ենթադրաբար, հակառակորդի ռմբակոծության հետևանք են։«Երեկ կար հրդեհի չորս օջախ. դրանից երկուսն այն տարածքում են, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- նշել է Կոստանյանը։

Իսկ հրդեհի մյուս 2 օջախները երեկ հրշեջներին հաջողվել է մարել, քանի որ դրանք հակառակորդի կողմից չեն դիտարկվում։