գլխավոր Իրադարձային Ղրղզստանի նախագահը Երևանին և Բաքվին հորդորել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահը Երևանին և Բաքվին հորդորել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել սահմանին ստեղծված իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստինհղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Պետության ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը ծայրաստիճան տահոգված է իր համար երկու բարեկամական պետությունների սահմանին իրավիճակի սրմամբ։ Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է, որ իրավիճակն անհրաժեշտ է կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով ու հույս հայտնել, որ երկու կողմն էլ հետագայում զերծ կմնան ուժ կիրառելուց և բոլոր տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիման վրա», – հայտարարել են մամուլի ծառայությունից։