գլխավոր Իրադարձային «Խուճապային տրամադրություն չկա». ԱԺ փոխնախագահը գիշերն այցելել է Վարդենիս ու Մարտունի

«Խուճապային տրամադրություն չկա». ԱԺ փոխնախագահը գիշերն այցելել է Վարդենիս ու Մարտունի

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը գիշերն այցելել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչպես նաև Մարտունու բժշկական կենտրոն, ծանոթացել բուժվող զինվորների առողջական վիճակին։

Այցի ընթացքում Արշակյանը հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանին։ Տեղում մանրամասն քննարկում է տեղի ունեցել տիրող իրավիճակի մասին։

«Խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը պատկան մարմինների վերահսկողության տակ է», – հայտնել է Արշակյանը։