գլխավոր Իրադարձային Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին

Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին

Ոստիկանները ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անող ծնողներին և նրանց աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին և խոսել պատգամավորների հետ։

Հայտնել ենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ ընդունարան, որպեսզի ԱԺ մուտք գործելու թույլտվություն ստանան։