գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կգործուղվի հայ-ադրբեջանական սահման. ՀԱՊԿ հետագա քայլերը` ստեղծված իրավիճակում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կգործուղվի հայ-ադրբեջանական սահման. ՀԱՊԿ հետագա քայլերը` ստեղծված իրավիճակում

ՀԱՊԿ նիստի ժամանակ Բելառուսը առաջարկել է գլխավոր քարտուղարի մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահման։

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Բելառուսի նախագահի անունից Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Բելառուսի Հանրապետության տեսակետը, փոխանցում է БЕЛТА-ն։

«Մեր երկիրը մշտապես կողմ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ոչ այլընտրանքային խաղաղ կարգավորմանը՝ բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով։ Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։

Առաջարկվում են քայլեր, որոնք հնարավոր է արագ ձեռնարկել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու։ Ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, և միացյալ շտաբի անձնակազմից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու և առաջարկներ մշակելու համար»,-նշել է նա։