գլխավոր Իրադարձային Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է 50 ադրբեջանցի զինծառայողի մահը

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է 50 ադրբեջանցի զինծառայողի մահը

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական տվյալներ է հրապարակել իր կրած զոհերի մասին՝ նշելով, թե, իբր, մահացել է 50 ադրբեջանցի զինծառայող, որից 42-ը՝ ադրբեջանական բանակի զինծառայող, 8-ը՝ սահմանապահ ծառայության։

Նկատենք, որ մինչ այդ արդեն համացանցում տարածվել են փաստեր առ այն, որ Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային Ադրբեջանի կողմից ներգրավվել են հատուկ ջոկատայիններ, որոնք լուրջ կորուստներ են կրել։ Տարածվել են նաեւ ոչնչացված հատուկջոկատայինների լուսանկարները։

Ադրբեջանական սոցցանցերի տիրույթում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվն իրականում անհամեմատ շատ է՝ մոտ 100։

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Նա նշեց, որ նախնական տեղեկություններով ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ, վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։