գլխավոր Իրադարձային Վրաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Վրաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Այսօր Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Սմբատյանը վրացական կողմին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ակտիվ համագործակցությանը։