գլխավոր Իրադարձային Ռուսաստանը մեղադրել է Գերմանիային ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար

Ռուսաստանը մեղադրել է Գերմանիային ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Գերմանիան, մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ դրանով իսկ խախտելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ ՌԴ-ն պնդում է, որ Գերմանիան այդ քայլով նպաստում է Ռուսաստան-ՆԱՏՕ շփման գծի երկայնքով լարվածության աճին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Գործակաւոլթյունը նշում է, որ խնդիրը նրանում է, որ գերմանական զինված ուժերը զորավարժությունների ընթացքում ամերիկյան տակտիկական միջուկային զենքի կիրառման տարրերի վրա են աշխատում։  Աղբյուրը նաև հավելում է, որ ուրբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է հրավիրվել Գերմանիայի դեսպանության ռազմական կցորդը, որին ներկայացվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշումը ՆԱՏՕ-ի Steadfast Noon և Resilient Guard զորավարժություններին գերմանական կողմի մասնակցության առնչությամբ։

Գերատեսչության տվյալներով՝  ՆԱՏՕ-ի ոչ միջուկային անդամ երկրների անձնակազմի և երկակի օգտագործման ինքնաթիռների ներգրավումը միջուկային զենքի հետագա կիրառման սցենարների մշակմանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում է։