գլխավոր Իրադարձային Ազգը պետք է ոտքի կանգնի․ԱԺ-ի մոտ են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները

Ազգը պետք է ոտքի կանգնի․ԱԺ-ի մոտ են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները

Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։

44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ եկել է ներկա իշխանություններին անվստահություն հայտնելու պահը։ Պնդում է՝ երկրի ղեկին կանգնած մարդիկ պետք է հեռանան՝ հնարավորություն տալով երկիրը հանել այս իրավիճակից։

«Այս իշխանությունները միտումնավոր են անում, թե անմիտ, արդեն երկրորդական է, սակայն արդյունքը նույնն է` զոհվում են զավակներ, դժբախտանում են ընտանիքներ, հողեր ենք կորցնում։ Ազգը պետք է ոտքի կանգնի»,– նշել է Կարին Տոնոյանը։