գլխավոր Քաղաքականություն Խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա. Շառլ Միշելը կապի մեջ է Փաշինյանի և...

Խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա. Շառլ Միշելը կապի մեջ է Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեկնաբանել է  հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայն՝ նշելով, որ մարտերի մասին տեղեկությունները չափազանց անհանգստացնող են:

«Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար: Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դա ապահովելու համար դիվանագիտությունն այլընտրանք չունի»,- թվիթերյան իր էջում գրել է  Շառլ Միշելը։

Նա հավելել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Միշելը նաև հիշեցրել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին խնդրել է մեկնել Բաքու և Երևան՝ աշխատելու հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ: