գլխավոր Իրադարձային Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հումանիտար ուղեբեռ

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հումանիտար ուղեբեռ

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը։ Այս մասին տեղեկանում են Հայաստան համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:

Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։

Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: