գլխավոր Իրադարձային Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Բեյրութում

Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Բեյրութում

ՀՅԴ լիբանանահայ երիտասարդական և ուսանողական միություններն այսօր խաղաղ ցույց են անցկացրել Բեյրութում, տեղեկանում ենք ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կենտրոնակայանի մոտ անցկացված ցույցի ընթացքում, ակցիայի մասնակիցները հայ ժողովրդի պահանջները պարունակողող նամակ են փոխանցել ՄԱԿ–ի գրասենյակին:

Ակցիայի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը Արցախի նկատմամբ:

Ցույցի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել ագրեսորների գործողությունները: