գլխավոր Քաղաքականություն ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և շտապ ապաէսկալացման կոչ է անում

ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և շտապ ապաէսկալացման կոչ է անում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիային:

«Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և շտապ ապաէսկալացման կոչ է անում»,- թվիթերյան էջում գրել է Կոլոմինան:

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: