գլխավոր Իրադարձային Ռուսաստանը պետք է Գյումրիի բազան բերի մարտական պատրաստության, ինչը միանգամայն բնական արձագանք...

Ռուսաստանը պետք է Գյումրիի բազան բերի մարտական պատրաստության, ինչը միանգամայն բնական արձագանք է. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիան, գրում է NEWS.ru-ն:

Ըստ քաղաքական գործչի՝ խոսքն այս դեպքում առաջին հերթին Ռուսաստանի արձագանքի մասին է. Մոսկվան պետք է ամեն կերպ կանխի հակամարտությունը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ստուգի հայ զինվորականների շրջանում մեծածավալ կորուստների մասին տեղեկատվությունը և Գյումրիի ռուսական բազան բերի մարտական պատրաստության, ինչը միանգամայն բնական արձագանք է իրավիճակի սրմանը։ Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ սրումը հնարավոր կլինի կասեցնել դիվանագիտական ճանապարհով։

Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ռազմական գործողությունները չբորբոքվեն. Ռուսաստանի Դաշնությանը շահեկան է Կովկասի այս հատվածում խաղաղությունը։ Առջևում Պուտինի և Էրդողանի հանդիպումն է, կարծում եմ՝ նրանք կքննարկեն այդ հարցերը»,- եզրափակել է Զատուլինը։