գլխավոր Գլխավոր «Լրտեսական սկանդալը» սպառնում է ռուս-թուրքական հարաբերություններին

«Լրտեսական սկանդալը» սպառնում է ռուս-թուրքական հարաբերություններին

Անկարան և Մոսկվան ցանկանում են ընդլայնել «Թուրքական հոսք» գազատարի շուրջ իրենց համագործակցությունը, սակայն վերջերս տեղի ունեցած «լրտեսական սկանդալի» հետևանքով նրանց միջև հարաբերությունները կարող են վատթարանալ, գրում է լեհական Biznes Alert հրատարակությունը։

Նշվում է, որ Թուրքիայի էներգետիկ ոլորտի աղբյուրներից Independent Commodity Intelligence Services (ICIS)վերլուծական ընկերության ստացված տեղեկություններից հայտնի է դարձել, որ թուրքական  BOTAS և Bosforus Gaz ընկերությունները ռուսական «Գազպրոմ»-ին գաղտնի տեղեկություններ են փոխանցել Սև ծովում գազային հանքավայրերի, գազի գնի և թուրքական շուկայում դրա տեղափոխման մասին։ Ավելին՝ սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքական կողմից այլ գնորդներ հումքի ինքնարժեքի շուրջ բանակցություներ են վարել ռուսական կողմի հետ։ 

Նշվում է, որ եթե Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը օրենքի խախտում արձանագրի, ապա այս ընկերությունները ստիպված կլինեն զրկվել գործունեություն ծավալելու արտոնագրից։ ICIS-ի փոխանցմամբ՝  ներկայացված մեղադրանքները, հնարավոր է, որ բավարար չհամարվեն նման դատավճռի կայացման համար։ 

Հայտնի է, որ այս երկու ընկերությունն էլ այժմ ահռելի ծավալների ներմուծման պայմանագրեր ունեն ռուսական կողմի հետ։  

BOTAS, Bosforus Gaz և «Գազպրոմ» ընկերությունները այս առնչությամբ հրաժարվել են մեկնաբանություններ տալ։