գլխավոր Աշխարհ Բրիտանացիներն արդեն հերթ են կանգնում Եղիսաբեթ Երկրորդին հրաժեշտ տալու համար. Independent

Բրիտանացիներն արդեն հերթ են կանգնում Եղիսաբեթ Երկրորդին հրաժեշտ տալու համար. Independent

Մեծ Բրիտանիայի վախճանված թագուհուն՝ Եղիսաբեթ Երկրորդին, հրաժեշտ տալ ցանկացողների հերթն արդեն սկսել է Լոնդոնում ձեւավորվել դեռ նախքան նրա աճյունը քաղաք բերելը, չնայած այն բանին, որ հանրության հրաժեշտը միապետին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում սկսվելու Է միայն սեպտեմբերի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Independent հրատարակությունը:

Նշվում է, որ առաջին մարդը տեղ զբաղեցնելու համար եկել Էր թագուհուն հրաժեշտից 48 ժամ առաջ, որի աճյունը չորեքշաբթի օրվանից գտնվելու Է Վեսթմինսթեր-հոլլում: Հրատարակության տվյալներով՝ Լոնդոնի արվարձաններից մեկի 56-ամյա բնակչուհին դեռ երկուշաբթի օրը ցերեկն Էր ժամանել այն վայրը, որտեղ լինելու Էր հերթի սկիզբը:

Սպասվում Է, որ Եղիսաբեթ Երկրորդի աճյունը Էդինբուրգից Լոնդոն կուղարկվի սեպտեմբերի 13-ին ժամը մոտավորապես 18:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին):

Նրան ինքնաթիռում կուղեկցեն թագուհու դուստրը՝ արքայադուստր Աննան, եւ նրա ամուսինը: Լոնդոնում դագաղը տարվելու Է Բուքինգհեմյան պալատ, այնտեղից չորեքշաբթի օրը՝ Վեսթմինսթերյան պալատ: Թագուհուն հրաժեշտի արարողությունը Վեսթմինսթերյան պալատում անցկացվելու Է չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով 17:00-ից (Երեւանի ժամանակով 20:00) մինչեւ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ը ժամը 06:30-ը (Երեւանի ժամանակով 09:30-ը):

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հորդորել Է այն մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ թագուհուն, լավ պատրաստվել, քանի որ սպասվում են հսկայական հերթեր:

Հերթը մշտապես շարժվելու Է, ուստի չի հաջողվի նույնիսկ փոքր-ինչ նստել: Նաեւ տրանսպորտի հետ կապված աշխատանքի ընդհատումներ են սպասվում շրջանում:

Այցելուները պետք Է անցնեն անվտանգության ստուգում, թույլատրված Է իրենց հետ վերցնել միայն ոչ մեծ պայուսակներ: Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ով երկիրը կառավարել Է ավելի քան 70 տարի, Շոտլանդիայում վախճանվել Է 96 տարեկան հասակում: Արքայազն Չառլզը դարձել Է թագավոր՝ վերցնելով Չառլզ Երրորդ անունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: