գլխավոր Հասարակություն Ֆրանսիական Բրոնի քաղաքապետին սպառնացել են գլխատել

Ֆրանսիական Բրոնի քաղաքապետին սպառնացել են գլխատել

Ֆրանսիայի արևելքում գտնվող Բրոն քաղաքի մի քանի վայրերում հայտնաբերվել են գրություններ, որոնք պարունակում են սպառնալիքներ գլխատել քաղաքապետ Ժերեմի Բրեոյին, հաղորդում է CNews-ը:

Բրեոն կարծում է, որ իր գործողությունները «խանգարում են հանցագործներից ոմանց», բայց նա «հետ չի կանգնի»: Քաղաքապետը բացատրել է, որ իր օրոք քաղաքում ոստիկանների թիվը 70% -ով ավելացել է, և լուրջ պայքար է մղվում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը ասել է, որ այդ շրջանի ղեկավարը, իր խնդրանքով, կդիմի դատարան և քաղաքապետին կտրամադրի անհրաժեշտ պաշտպանություն:

Սպառնալիքները ստացվել են Փարիզի արվարձանում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի գլխատվելուց մեկ շաբաթ անց: