գլխավոր Իրադարձային Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում...

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են․ Փաշինյան

ՊՆ-ի կողմից այս պահին ունենք հաստաված 49 զոհ ունենք, այդ թիվը ցավոք վերջնական չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտաարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր զինվորները կռվել են անձնուրացաբար։ Հարձակման ուղղությունները եղել են 4-ը հետագայում ևս 2 ուղղություն են ավելացել։ Այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ ՊՆ-ն, Գլխավոր Շտաբը գնահատում են  իրավիճակը, կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի։ Այն պահից սկսված, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ, տեղի է ունեցել նիստ, որը շարունակվել է մինչև լուսաբաց, մասնակցել է Հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, դիմումի առիթով տեղի է ունուոմ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, դիմել ենք նաև ՌԴ-ին 1997 թ-ի բարեկամության փոխօգնության պայմանագրի հիման վրա,  որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ կեսգիշերին հեռախոսազրուցներ է ունեցել ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իրանի նախագահների, ԱՄն պետքարտուղարի, ԵԽ նախագահի հետ։

«Պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ։ Մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք իրավիճակը արագ կայունացնելու նպատակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։