գլխավոր Քաղաքականություն ԱԺ նիստին չենք մասնակցելու, այս ամենի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է....

ԱԺ նիստին չենք մասնակցելու, այս ամենի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այժմ նրանք աշխատում են հայտարարության վրա:

«ԱԺ նիստին չենք մասնակցելու, այս ամենի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր վարած քաղաքականության արդյունքում է երկիրը հասցվել այս վիճակին»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև նշել է, որ իրենց խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել վարչապետի հետ հարցուպատասխանին:

«Մենք չենք մասնակցելու, քանի որ դա լինելու է հերթական կրկեսը, այս պահին նպատակահարմար չենք գտնում մասնակցել: Մենք կներկայացնենք մեր հստակ առաջարկությունները՝ հստակ ձևակերպելով»,- նշել է նա: