գլխավոր Իրադարձային Այս պահին ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ կա, այդ թիվը, ցավոք, վերջնական...

Այս պահին ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ կա, այդ թիվը, ցավոք, վերջնական չէ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է  ներկայացնել, թե իր գործողությունները եղել են պատասխան Հայաստանի կողմից սադրանքների: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահին ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ կա:

«Պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: