գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում․ ուղիղ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում․ ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է։ Նա ելույթով հանդես կգա՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։