գլխավոր Իրադարձային Ադրբեջանը շարունակում է «Գրադով» հարվածել Սյունիքին. թիրախում է նաև Վերիշեն գյուղը․ Սպուտնիկ...

Ադրբեջանը շարունակում է «Գրադով» հարվածել Սյունիքին. թիրախում է նաև Վերիշեն գյուղը․ Սպուտնիկ Արմենիա

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են «Գրադով» հարվածներ հասցնել Սյունիքի մարզի ուղղությամբ։ Այս պահին թիրախում է Վերիշեն գյուղը։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնել է, որ արկերն ընկնում են գյուղի հարակից տարածքներում, սակայն մի քանիսն ընկել են հենց բնակելի տարածքում։

Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։