գլխավոր Գլխավոր Թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը, կիրառվում է ռազմական ավիացիա․ Արցախի ԱԻՊԾ

Թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը, կիրառվում է ռազմական ավիացիա․ Արցախի ԱԻՊԾ

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը, տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

«Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա», -ասված է հայտարարության մեջ։