գլխավոր Իրադարձային Ադրբեջանցիները «Գրադով» հարվածել են Քարաշենի ուղղությամբ. վնասվել է մեկ շինություն

Ադրբեջանցիները «Գրադով» հարվածել են Քարաշենի ուղղությամբ. վնասվել է մեկ շինություն

Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։

Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։

Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։