գլխավոր Շոուբիզնես Համաշխարհային աստղերի համարձակ բաց հագուստը՝ Վենետիկյան կինոփառատոնի կարմիր գորգին

Համաշխարհային աստղերի համարձակ բաց հագուստը՝ Վենետիկյան կինոփառատոնի կարմիր գորգին

Սեպտեմբերի 10-ին ավարտվեց Վենետիկի 79-րդ կինոփառատոնը։ Տարեցտարի հայտնի մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են Իտալիա՝ ոչ միայն հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները, այլև կարմիր գորգի վրա ցուցադրելու նշանավոր կուտուրյեների հանդերձանքները:

Այս անգամ նրանց կերպարներն ավելի դրամատիկ են ստացվել, քան երբևէ՝ աստղերի մեծ մասը նախընտրել է սևը։ Այնուամենայնիվ, նորաձևության քննադատների ուշադրությունը գրավել է մեկ այլ միտում՝ բոլոր տարիքի դերասաններն ու դերասանուհիները բորբոքել են հանդիսատեսի հետաքրքրությունը չափազանց բաց դետալներով:

Ժյուրիի նախագահ Ջուլիանա Մուրն ընտրել է խորը դեկոլտե, մոդել Մարիակառլա Բոսկոնոն հագել է ցանցավոր շապիկ՝ առանց ներքնազգեստի, բլոգեր Լեոնի Հաննան ցուցադրել է կուրծքը թափանցիկ զգեստով, իսկ դերասան Թիմոթի Շալամեն երկրպագուներին զարմացրել է մեջքը բաց կարմիր կոստյումով։

Ստորև ձեզ ենք ներկայացնում փառատոնի հյուրերի մի քանի ոճային հագուստ։

Մարիակառլա Բոսկոնո
Վալենտինա Կորվինո
Ջոդի Թրներ-Սմիթ
Ալեսանդրա Ամբրոսիո
Մելիսա Սատտա
Քայլ Դևոլ
Ջուլիանա Մուր
Թիմոթի Շալամե
Նատաշա Պոլի
Բյանկա Բրանդոլինի
La Rappresentante di Lista` Վերոնիկա Լուկեզի և Դարիո Մանջարաչինա
Ֆլորենս Պյու
Անա դե Արմաս
Թեսսա Թոմփսոն
Գրետա Ֆեռռո
Լեոնի Հաննա
Քլոա Սևինյի