գլխավոր Ժամանց «Ջրահարսը» նոր ֆիլմի թիզերը YouTube-ում հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիսլայք

«Ջրահարսը» նոր ֆիլմի թիզերը YouTube-ում հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիսլայք

Disney ընկերության «Ջրահարսը» ֆիլմի առաջին թիզերը YouTube-ում ավելի քան մեկ միլիոն դիսլայք է հավաքել: Այս մասին հայտնում է «Канобу»-ն։

Օգտատերերի բացասական արձագանքից հետո դիսլայքերի թիվը թաքցվել է, եւ տեսանյութի տակ մեկնաբանություններ թողնելն արգելվել է։

Ռոբ Մարշալի մյուզիքլի՝ «Ջրահարսի» պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ Նախագծում գլխավոր դերը կատարել է սեւամորթ դերասանուհի Հոլլի Բեյլին։

Մյուզիքլը կլինի 1989 թվականի Disney-ի դասական մուլտֆիլմի ադապտացիան, որում արքայադուստր Արիելը սիրահարվում է արքայազն Էրիկին եւ սիրո համար համաձայնվում է գործարք կնքել նենգ կախարդ Ուրսուլայի հետ. նա իր ձայնը տալիս է ցամաքում ապրելու հնարավորության համար: